Ղարաբաղի հարցում եւ Երեւանը, եւ Բաքուն գործում են՝ հայացքը Մոսկվային

Ղարաբաղի հարցում եւ Երեւանը, եւ Բաքուն գործում են՝ հայացքը Մոսկվային
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրեց, որ պնդելու է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատի փոփոխության շուրջ: Նա նաեւ հստակ հասկացրեց, որ Ղարաբաղը հայերինն է: Իհարկե, այս հայտարարությունները Բաքուն չէր էլ կարող անպատասխան թողնել: Թերեւս այդ համատեքստում պետք է դիտարկել Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանի դրոշը կբարձրացվի բոլոր գրավյալ տարածքներում, ներառյալ Շուշիում եւ Խանքենդիում /Ստեփանակաերտի ադրբեջանական անվանումը/ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել:



Ինչպես գրում է rosbalt.ru-ն, Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում այս պահին հակված չէ զիջելու, թեեւ ժամանակի հետ, երբ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի, կյուրացնի նաեւ փոխզիջումների գնալու արվեստը: Իհարկե, ըստ պարբերականի, այլ հարց է, թե Բաքուն որքան կհամբերի, սակայն այս պահին Փաշինյանը պետք է աշխատի Մոսկվայի հետ գոյություն ունեցող ստատուս-քվոյի ռեժիմը պահպանելու համար հակամարտության գոտում, մի բան, որ Բաքվին ամենեւին ձեռնտու չէ: Սակայն եւ, ըստ հրապարակման, պարզ է, որ եւ Բաքուն, եւ Երեւանը, Ղարաբաղի հարցում գործողություններ կատարելիս նայում են Մոսկվային, ով զսպում է, որպեսզի հանկարծ Բաքուն կորցրածը վերադարձնելու մարմաջով չտարվի:



Իհարկե, նշվում է հոդվածում, Մոսկվան հիմա ավելի լուրջ ճակատներում է պայքարում եւ ներքին ,եւ արտաքին, քան Հայաստանն է, սակայն երբ որ գա այդ իքս ժամը, հասկանալի է, որ Մոսկվան իրավունք չի ունենա չխառնվելու, քանի որ խոսքը նաեւ Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությանն է վերաբերում: