Կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը

Կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաեւ ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։ Բելառուսի կողմից ներկա են ԲՀ փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, ԱԳՆ ստորաբաժանման ղեկավար Ալեքսեյ Սամոսուևը:



Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի կունենա ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: