Գերմանիայում դատարան են դիմել՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը դադարեցնել տալու խնդրանքով

Գերմանիայում դատարան են դիմել՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը դադարեցնել տալու խնդրանքով
Գերմանիայի բնապահպանական կազմակերպություններից մեկը Գրեյֆսվալդի վարչական դատարան հայց է ներկայացրել, խնդրելով արգելել «Հյուսիսային հոսք- 2»-ի շինարարությունը Գերմանիայի տարածքային ջրերում: Այս մասին հայտնում է NDR-ը: Ըստ հաղորդման, էկոլոգները վտանգ են տեսնում այն բանում, որ գազամուղն անցնում է ծովային այնպիսի շրջաններում, որոնք համարվում են բնապահպանական գոտիներ, ինչը սպառնալիք է ստեղծում ծովային կենդանիների գոյության համար: Ընդ որում բնապահպանները խնդրում են որքան հնարավոր է արագ քննարկել հայցը, քանի որ բացասական հետեւանքները կարող են իրենց զգացնել տալ շատ ավելի վաղ, քան կքննարկվի հայցը: