Միլանի դատարանը արդարացրել է Բեռլուսկոնիին

Միլանի դատարանը արդարացրել է Բեռլուսկոնիին
Միլանի դատարանը արդարացնող վճիռ է կայացրել ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվող Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանդեպ:



Այս մասին հայտնում է Corriere Della Sera-ն:



Նշենք, որ ֆինանսական չարաշահումները կապված են Բեռլուսկոնիին պատկանող Mediaset ընկերության հետ: Նշենք նաև, որ նախորդ վճռի համաձայն, որը կայացրել էր դեռ 2013 թվականի օգոստոսի 1-ին, Իտալիայի Վերաքննիչ դատարանը դատապարտվել է չորս տարվա բանտարկության, որից երեքը հետո չեղյալ է հայտարարվել համաներմամբ, իսկ մեկը՝ սոցիալական աշխատանքով փոխհատուցմամբ:



Ի դեպ, արդարացնող վճռի համաձայն՝ նախկին վարչապետը կարող է կրկին առաջադրվել տարբեր մակարդակի ընտրություններում: