Թրամփի հետ հանդիպումը պայծառ ապագայի կառուցման առաջին քայլը կլինի. Կիմ Չեն Ըն

Թրամփի հետ հանդիպումը պայծառ ապագայի կառուցման առաջին քայլը կլինի. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առաջիկայում տեղի ունենալիք հանդիպումը կլինի առաջին քայլը Կորեական թերակղզում պայծառ ապագայի կառուցման գործում: Այս մասին հայտնում է ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրական գործակալությունը:



«Պատմական հանդիպումը հիանալի կերպով կարող է հանդիսանալ որպես առաջին քայլ Կորեական թերակղզում դրական փոփոխությունների եւ պայծառ ապագայի կառուցման համար»,-ասել է Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններից հետո: