Ռամզան Քադիրովը որոշել է աջակցել Պուտինի կառավարման ժամկետների քանակի ավելացմանը

Ռամզան Քադիրովը որոշել է աջակցել  Պուտինի կառավարման ժամկետների քանակի ավելացմանը
Չեչնիայի պառլամենտը այդ ինքնավար հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի առաջարկով ձեռնամուխ կլինի նոր օրինագծի մշակմանը, որը կթույլատրի Ռուսաստանի նախագահին զբաղեցնել այդ պաշտոնը երեք ժամկետ անընդմեջ:



Օրինագիծը նախատեսված է ներկայացնել Ռուսաստանի Պետդումա՝ տեղի պառլամենտում քննարկումից եւ հաստատումից հետո: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:



Չեչնիայի տեղական պառլամենտի ղեկավար Մուհամմեդ Դաուդովը պարբերականի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի գործող նախագահը չունի այլընտրանք կադր իրեն փոխարինելու համար, ինչից էլնելով էլ նման որոշում են կայացրել: