Սիրիայում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել

Սիրիայում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել
Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում իրականացված հարձակման հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը: Զոհերը ամուսիններ են եղել, որոնք ապրել էլ Շեյխ-Միսքին քաղաքում, Դերաայի նահանգում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի ՀՕՊ համակարգերը հակազդել են Իսրայելի կողմից Դամասկոսի հարավային թաղամասերի եւ Քիսվայի շրջանի վրա իրականացված հրթիռային հարձակմանը ոչնչացնելով երկու իսրայելական հրթիռ: Իսրայելական իշխանությունները, ինչպես եւ նախորդ անգամներում, հրաժարվել են որեւէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը: