Պուտինը չորրորդ անգամ երդվեց որպես ՌԴ նախագահ

Պուտինը չորրորդ անգամ երդվեց որպես ՌԴ նախագահ
Չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չորրորդ անգամ երդվեց կառավարման հերթական ժամկետի համար:



Արդեն տասնութ տարի նա իշխանության ղեկին է՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնով: Հակառակորդները նույնիսկ ասում են, որ նա կարող է նաեւ իրեն համարել ցար կամ կայսր: Նախօրեին հենց նմանատիպ կարգախոսներով էին փողոց դուրս եկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները, ովքեր համաձայն չէին, որ Պուտինն իրենց համար ցար դառնա:



Ավելի քան հազար մարդ ձերբակալվեց կամ բերման ենթարկվեց, ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կիրառեցին բավական կոշտ միջոցներ տասնինը քաղաքներում Ռուսաստանի ցույցերը ցրելու համար:



AFP-ն հաղորդում է, որ երդմնակալության արարողությունը ավելի զուսպ էր, քան 2012-ին էր: Շատերն են ասում, որ սա Պուտինի վերջին ժամկետն է, սակայն 65 ամյա Վլադիմիրը կարծես թե դեռ կարողանում է ձեռքում ամուր պահել իշխանության սանձերը: