Իրանական միջուկային գործարքի համաձայնագրի չեղարկումը սխալ կլինի. Բորիս Ջոնսոն

Իրանական միջուկային գործարքի համաձայնագրի չեղարկումը սխալ կլինի. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրի չեղարկումը ամենամեծ սխալը կլինի, որը հնարավոր է պատկերացնել: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:



«Եղած բոլոր տարբերակների մեջ, որ Իրանը միջուկային զենք չի ստանա երբեք, սա միակն է, որն ունի ամենաքիչ թերությունները»,-գրել է Ջոնսոնը պարբերականում հրապարակած իր հեղինակային հոդվածում: Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ համաձայնագրից հրաժարվելը նշանակում է Իրանի վրա դրված սահմանափակումների չեղարկում, ինչը սխալ քայլ է, քանի որ այդպես կշահի միայն ու միայն Իրանը:



Նշենք, որ գործարքի չեղարկման ջատագովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: