Բարսելոնայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի ամենից շատ հետախուզված անձը

Բարսելոնայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի ամենից շատ հետախուզված անձը
Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է Ջեյմի Ակուրին, ով համարվում է Մեծ Բրիտանիայի ամենից հետախուզված անձը: Այս մասին հայտնում է BBC-ն: Ձերբակալման գործողությունն իրականացվել է Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի ոստիկանական ուժերի համատեղ պլանով: Ջեյմի Ակուրը գտնվելիս է եղել մարզասրահում ձերբակալման պահին: Ձերբակալման օպերացիան տեղի է ունեցել մայիսի 4-ին: Ակուրը կասկածվում է առանձնապես խոշոր խմբաքանակներով թմրանյութերի շրջանառության կազմակերպման մեջ: Հերթական հետախուզումը հայտարարվել է դեռ երկու տարի առաջ: Ներկայումս նա իսպանական բանտում է եւ սպասում է իսպանական դատարանի՝ արտահանձնման որոշմանը: