Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար
**Խոյ**. Այսօր այն օրը չէ, երբ պատասխանատվությունից խուսափելը կօգնի ձեզ: Խնդիրները կմնան միշտ եւ ջայլամի քաղաքականությունը լավագույն տարբերակը չէ արդյունքի հասնելու համար: Ձեր անկեղծությունը չափավորեք, այլապես հնարավոր է լուրջ բախումների մեջ հայտնվեք: Եթե պարտքեր ունեք, հնարավորինս արագ վճարեք դրանք:



**Ցուլ**. Գործնական առումով շատ հարմար օր է: Ամեն բան կընթանա հալած յուղի նման: Դա կքաջալերի ձեզ, եւ կուզենաք անել ավելին: Շատ հարցերում կզգաք, որ դեռ պատրաստ չեք: Անհանգստանալու կարիք չկա, կարող եք ժամանակավորապես հետաձգել նման գործերը: Հարաբերություններ պարզելու համար ավելորդ ժամանակ մի վատնեք եւ խուսափեք նաեւ խոշոր ծախսերից:



**Երկվորյակ**. Քիչ ծանոթ եւ քիչ վստահելի մարդկանցից ստացված առաջարկներին վերաբերվեցեք շատ զգույշ: Հնարավոր է հայտնվեք խաբեբաների լարած թակարդում: Ուշադիր եղեք նաեւ առողջության նկատմամբ: Հնարավոր են ֆիզիկական բավական լուրջ վնասվածքներ ստանաք:



**Խեցգետին**. Լուրջ գործեր մի պլանավորեք այսօր, քանի որ կլինեն խոչընդոտներ նույնիսկ ամենահարթ հանգրվաններում: Վճռական եւ ակտիվ գործողությունները ավելորդ կասկածների առիթ կարող են տալ ղեկավարության մոտ: Ցանկալի է, որ այսօր մնաք ստվերում: Ստացված լուրերը ստուգեք, նոր դրանք կիրառեք ընթացիկ հարցերի լուծումները գտնելու ձեր գործողություններում:



**Առյուծ**. Հարմար օր է տարատեսակ շփումների համար: Ներքին լարվածությունը լիովին կլիցքաթափեք թեթեւ եւ չպարտավորեցնող զրույցներում: Կարող եք նաեւ թեթեւ սիրային արկած ունենալ: Հատկապես ուշադիր եղեք գումարային հարցերի հետ: Ընտանիքի անդամների հանդեպ ցուցաբերեք զգոնություն:



**Կույս**. Հարմար շրջան է ձեռներեցությամբ զբաղվելու համար: Մի վախեցեք եւ փորձարարական մտահղացումները սկսեք իրականացնել: Եթե նույնիսկ սխալվեք, ապա որեւէ լուրջ հետեւանքներ դրանք չեն ունենա: Առավելագույնս ուշադիր եղեք ֆինանսական վիճակին: Բանկային քարտն ու դրամապանակը պահեք միշտ աչքի առաջ:



**Կշեռք**. Որեւէ իրադարձություն, որը կարող է փչացնել ձեր տրամադրությունը, այսօր չպետք է տեղի ունենա: Փորձեք ձեր օրը լցնել դրական էմոցիաներով, հաճելի շփումներով: Որքան շատ ներդնեք, այնքան շատ կստանաք: Օրը կայուն է նաեւ ֆինանսական տեսակետից:



**Կարիճ**. Օրը բարենպաստ է շատ առումներով, այնպես որ այն բոլոր գործերը եւ պլանները, որոնք այսօրվա վրա եք հասցեագրել, կկարողանաք ավարտին հասցնել եւ կյանքի կոչել: Աշխատանքում փորձեք ձեզ համար հարմարավետ ռիթմ մշակել եւ անցնել գործի: Անձնական կյանքում եւս օրը վատ չի դասավորվում:



**Աղեղնավոր**. Զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ հոգեհարազատ է եւ բարդությունների հետ կապված չէ: Օգնության կարիք կունենաք: Ընկերները աչքաթող չեն անի ձեզ, նույնիսկ առանց ձեր խնդրանքի: Սիրիահարների համար օրը ներդաշնակ եւ փոխհամաձայնության մթոնոլորտում կանցնի: Կարող եք երեկոն անցկացնել սիրելիի հետ:



**Այծեղջյուր**. Սպասվում է իրարանցում եւ շփոթ՝ աշխատավայրում: Գործերը, որոնք նախկինում կարող էիք նաեւ միայնակ գլուխ հանել, այսօր հատկապես բարդ կթվան ձեզ եւ կզգաք օգնության կարիք: Օրը հարմար է ակտիվ հանգստի եւ ժամանցային միջոցառումների այցելելու համար: Կարող եք հյուր գնալ, կամ հյուրեր ընդունել:



**Ջրհոս**. Սա այն ժամանակն է, երբ կարող եք անձնական կյանքին առնչվող պլանները կյանքի կոչել: Հատկապես եթե պլաններ ունեք կրթության եւ առողջապահության ոլորտների հետ կապված, բարենպաստ շրջան է իրականացնելու համար: Զբաղվեք ֆիզիկական վիճակի բարելավմամբ:



**Ձկներ**. Այսօր ամեն բան կստացվի ձեր մոտ դյուրությամբ եւ նույնիսկ ղեկավարության հետ շփումները կանցնեն աննկատ ու հարթ: Աստղերը խորհուրդ են տալիս լինել ուշադիր ու կատարած սխալները ուղղել շատ արագ, մինչ մյուսները կնկատեն: Կարելի է խոշոր գնումներ կատարել, հատկապես, եթե դրանք նախկինում պլանավորել եւ հետաձգել եք տարբեր հանգամանքներից ելնելով: