Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին Սիրիական ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին Սիրիական ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով
ԱՄՆ Պնախարար գեներալ Ջեյմս Մետիսը կոչ է արել ռուսական իշխանություններին աջակցել Սիրիական ճգնաժամի կարգավորման Ժնեւյան բանակցային գործընթացին, որը իրականացվում է ՄԱԿ հովանու ներքո եւ նպաստել ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը:



«Մենք բոլորս պետք է աջակցենք Ժնեւյան ձեւաչափին եւ հանգենք ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը: ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան ջանքեր են դնում այս ուղղությամբ եւ Ռուսաստանն էլ պետք է նրան օգնի, եթե ցանկանում է ավելի կայուն Մերձավոր Արեւելք տեսնել», — ասել է Մետիսը իր իսրայելացի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման ժամանակ: