Միխեիլ Սահակաշվիլին արձագանել է Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցին

Միխեիլ Սահակաշվիլին արձագանել է Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցին։



«Պուտինը զանգահարել է Գազպրոմի նախկին աշխատակից Կարեն Կարապետյանին և պահանջել ուժի մեջ թողնել անցած խորհրադարանական ընտրությունների արդյունքները։ Սա ուղիղ մարտահրավեր է հայ ժողովրդին։ Կարծում եմ, Պուտինը պարտություն կկրի, իսկ հայերը կհաղթեն»,-ասել է Սահակաշվիլին գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահակաշվիլին շնորհավորել էր Հայ ժողովրդին` Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առիթով: