«Հրապարակ»․ Փաշինյանի «քայլը» շարունակվում է

«Հրապարակ»․ Փաշինյանի «քայլը» շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի «քայլը» շարունակվում է։ Երեկ նա ցուցարարների հետ կրկին շրջեց մայրաքաղաքով, իսկ օրն էլ եզրափակեց հանդիպման մշտական դարձած վայրում՝ Հանրապետության հրապարակում։ Ցուցարարներն իրենց գլխավերեւում պահել էին իրենց գյուղի կամ համայնքի անունով ցուցանակները՝ Փաշինյանին հուշելով, որ իրենք նույնպես նրա հետ են։



Հանրահավաքը տեւեց սովորականից կարճ։ Փաշինյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ այսօր ժամը 6-ին հանրահավաք է անցկացնելու Գյումրիում, իսկ ժամը 12-ին «Մարիոթ» հյուրանոցում հանդիպման է հրավիրում Կարեն Կարապետյանին՝ լրագրողների ներկայությամբ բանակցելու։ Գյումրիից հետո եւս մեկ հանրահավաք նախապատրաստվում է անցկացնել Վանաձորում։ Փաշինյանն ու իր թիմը մայրաքաղաք կվերադառնան ապրիլի 29-ին։ Իսկ մայիսի 1-ին արդեն վարչապետի ընտրությունն է։