Երթեւեկության փոփոխություն Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում

Երթեւեկության փոփոխություն Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:



Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթեւեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթեւեկության գոտին եւ թունելով երթեւեկել դեպի Սարալանջի պողոտա:



Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթեւեկել Կորյունի եւ Հերացու փողոցներով: