Ժնեւյան բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը Ցխինվալիում

Ժնեւյան բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը Ցխինվալիում
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիդ Դոնդուան հայտարարել է, որ Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունների 43-րդ փուլի ընթացքում քննարկվելու է նաեւ Արչիլ Տատուաշվիլիի մահվան հարցը:



Այս մասին հայտնում է Gruzia online-ը: Ըստ հաղորդման, վրացական կողմը սուր կերպով դնելու է մահվան միջադեպի հետաքննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը՝ արձանագրելով, որ մեղավորությունը Տատունաշվիլու մահվան մեջ կրում է ռուսական կողմը: Թբիլիսին այս միջադեպը գնահատում է որպես մարտահրավեր ինչպես անվտանգության, այնպես էլ մարդասիրական ասպարեզներում, ուղղված Վրաստանին:



«Եվ այսօր, եւ վաղը մեր օրակարգում լինելու է Արչիլ Տատունաշվիլու մահվան հարցը, եւ մենք այն դնելու ենք հատկապես ռուսական պատվիրակության առաջ, որպեսզի արվի ամեն բան, որ հետաքննությունը իրականացվի, եւ բացահայտվեն մեղավորները»,- ասել է Դոնդուան՝ հավելելով, որ մեղավորների բացահայտումն անշուշտ չի կարող չնշանակել, որ Ռուսաստանը զերծ է մնում այդ մահվան մեջ ունեցած պատասխանատվությունից եւ մեղավորության իր բաժնից կարող է խուսափել:



Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում: Նրան և Վրաստանի ևս երկու քաղաքացու հարավօսական իշխանությունները ձերբակալել էին փետրվարի 22-ին: Վրացական իշխանությունների կողմից օկուպացված համարվող Ցխինվալի ներկայացուցիչները հրաժարվել են Տատունաշվիլիի աճյունը փոխանցել վրացական կողմին: Նրանց հայտարարությամբ, աճյունը կփոխանցեն միայն փորձաքննությունից հետո: Աճյունը փոխանցվել եւ հուղարկավորվել է երկարատեւ բանակցություններից հետո եւ ներկայիս բանակցային փուլը առաջինն է Տատունաշվիլու հուղարկավորությունից հետո: Նշենք, որ Տատունաշվիլին հուղարկավորվել է զինվորական կարգով` արժանանալով հետմահու կերպով Պատվո շքանշանի