Հայտնի են դարձել նոր մանրամասներ Կուրգանսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցներից

Հայտնի են դարձել նոր մանրամասներ Կուրգանսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցներից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՌԴ Կուրգանսկի մարզի դպրոցներից մեկում տեղի էր ունեցել արտակարգ պատահար, որի հետեւանքով յոթ անչափահաս տուժել էր: Նախնական տեղեկությունների համաձայն, ՌԴ Կուրգանսկի մարզի Շադրինսկա քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակողները իրականացվել են երկու դեռահաս աղջիկների կողմից: Այս մասին փոխանցում է Пятый канал-ը:



Ըստ ականատեսների պատմածների, տասներեքամյա աղջիկը եւ նրա ընկերուհին նախքան պնեւմատիկ ատրճանակից կրակ բացելը, համադասարանցիներին փակել էին դասասենյակում, որպեսզի նրանք չկարողանան փախուստի դիմել: Միջադեպը տեղի էր ունեցել աշխարհագրության դասաժամի ժամանակ, երբ ուսուցիչը դուրս էր եկել աշակերտներից մեկին բուժկետ ուղեկցելու համար: Լսելով աղմուկը, ուսուցիչը հետ էր վերադարձել, կորտելով բացել դուռը եւ զենքը վերցրել աղջկա ձեռքից: Մասնագետները չեն բացառում, որ միջադեպի պատճառ կարող է հանդիսացած լինել վեճը աշակերտների միջեւ: