Մյանմայի նախագահը հրաժարական է տվել

Մյանմայի նախագահը հրաժարական է տվել
Մյանմայի նախագահ Ու Թհին Չժոն երկամյա նախագահությունից հետո հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ 71-ամյա նախագահը հրաժարական է տվել հանգստի մեկնելու համար: Նոր նախագահը կընտրվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:



Նշենք, որ որոշ ժամանակ առաջ տեղի մամուլում լուրեր էին սկսել շրջանառվել, որ Ու Թհին Չժոն ունի առողջական խնդիրներ, սակայն իշխանությունները հերքել էին այդ լուրերը: Ի դեպ, նա առաջին նախագահն է, վերջին ավելի քան կես դարի ընթացքում, ով զինվորական չէ մասնագիտությամբ:



Ու Թհին Չժոն եղել է համալսարանի պրոֆեսոր, գրող, Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի մտերիմ ընկերը: Նախագահ է ընտրվել Մյանմայի խորհրդարանի կողմից նախագահ էր 2016 թվականի մարտին: