Որտե՞ղ ենք հասել․ հայրը բարձը կվերցնի ու իր տղային խեղդի՞․․․

Որտե՞ղ ենք հասել․  հայրը բարձը կվերցնի ու իր տղային խեղդի՞․․․
Վարդան Ղուկասյանը Աստծուն մոտիկ մարդ է ու ինչ էլ խոսես, Աստծու անունն է տալիս։ Աջ ու ձախից չասեք՝ Աստծու անունն առնել դեռ չի նշանակում Նրա մարդը լինել։ Եկեք հավատանք նրան։ Միաժամանակ հարցնենք․ Աստծուն մոտիկ մարդը բարձը կվերցնի ու սեփական տղային խեղդի՞․․․ Դրա մասին մտածելն էլ հավասար մեղք է համարվում, ուր մնաց արտահայտվելը՝ Ազատություն ռադիոկայանով։ Մանավանդ այս օրերին, երբ նա պաս է պահում։ Լսենք նրան․



«Իմ որդին ինչ որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ: Բայց իմ տղան ի՞նչ է արել, ես զզվում եմ այն ծնող­ներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում: Այ, կան, չէ, երես առած, հաբռգած, ամենաշատը ես զզվում եմ նմանատիպ երիտասարդներից:



Եթե իմ որդին նմանատիպ լինի, հավատացե՛ք, ես երեկոյան բարձը կդնեմ բերանին, կխեղ­դեմ, ես էդպիսի տղա չունեմ» «Ազատություն»



ՀԳ Հոգևոր դաշտի մշակները կարո՞ղ են ասել, թե միայն այս փոքրիկ պարբերության մեջ քանի անգամ է խախտվում Աստծո պատվիրանները։ Իսկ ընթերցողին խնդրում եմ՝ հանկարծ չանցնի Վարդան Ղուկասյանի կողմը ու ասի՝ թող խեղդի էլի․․․



Հասմիկ Բաբաջանյան