Այսուհետ կտուգանվեն նաև կարգազանց հետիոտները․ Հայտնի է տուգանքի չափը

Այսուհետ կտուգանվեն նաև կարգազանց հետիոտները․ Հայտնի է տուգանքի չափը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարգազանց հետիոտները ևս հայտնվելու են ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում։



Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է, որ  ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամի չափով:



Բացի այդ, ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։