Վանաձորում տղամարդը հրազենային կրակոցով ինքնասպան է եղել

Վանաձորում տղամարդը հրազենային կրակոցով ինքնասպան է եղել
Այսօր երեկոյան Վանաձորի Կնունյանց փողոցի տներից մեկում  ինքնասպան է եղել 51-ամյա մի տղամարդ: Ահազանգը Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքում ստացվել է դեպքից րոպեներ անց: Ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնած բրիգադն արձանագարել է, որ 51-ամյա Ղ.Ս.-ն մահացած է:



Դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահվել ոստիկանությունում: Նախնական տվյալներով տղամարդն ինքնասպանությունը գործել է հրազենից կրակելու միջոցով: Շտապօգնությունը քիչ անց կրկին ահազանգ է ստացել նույն հասցեից: Պարզվել է, որ վատացել է մահացածի կնոջ ինքնազգացողությունը: Դեպքի վայր մեկնած շտապօգնության բրիգադն առաջին օգնություն է ցուցաբերել նրան: