Սահակաշվիլուն հաջողվել է խուսափել ձերբակալությունից

Սահակաշվիլուն հաջողվել է խուսափել ձերբակալությունից
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ 8 ավտոմատավորներից բաղկացած խումբը փորձել է ձերբակալել իրեն Կիևի հյուրանոցներից մեկում: Այդ մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում:



Փետրվարի 9-ին Սահակաշվիլին հանդիպել է լրագրողների հետ և պատմել տեղի ունեցածը: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքնաձիգներով զինված խումբը ներխուժել է հյուրանոց և փորձել բարձրանալ այն հարկը, որտեղ ինքը հանդիպում է ունեցել: Հյուրանոցի անվտանգության ծառայությունը, սակայն, թույլ չի տվել, որովհետև խումբը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: Միջադեպից հետո Սահակաշվիլին լքել է հյուրանոցը:



Նշենք, որ փետրվարի 9-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել միգրացիոն գործի շրջանակներում Սահակաշվիլուն հարցաքննության հրավիրելու մասին: հարցաքննությունը նշանակված է փետրվարի 12-ին: