Բալթյան երկրները շարունակում են սպառնալիք համարել Ռուսաստանը

Բալթյան երկրները շարունակում են սպառնալիք համարել Ռուսաստանը
Էստոնիայի արտաքին հետախուզության դեպարտամենտը հրապարակել է «Էստոնիան միջազգային անվտանգության համակարգում» վերտառությամբ ամենամյա զեկույցը:



Փաստաթղթում հստակ ասված է, որ բալթյան երկրների ինքնիշխանության և գոյության միակ սպառնալիքը գալիս է Ռուսաստանից:



Էստոնացի հետախույզները նախազգուշացնում են, որ Մոսկվան ակտիվորեն «ազդեցության գործակալներ» է հավաքագրում Եվրոպայում, սակայն Ռուսաստանի ուղղակի զինված հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա քիչ հավանական է: