Սաղ երկրի կեսը կնիկներ են. Մանվել Գրիգորյանը՝ Դավիթ Տոնոյանի՝ Պնախարար լինելու լուրերի մասին (տեսանյութ)

Սաղ երկրի կեսը կնիկներ են. Մանվել Գրիգորյանը՝ Դավիթ Տոնոյանի՝ Պնախարար լինելու լուրերի մասին (տեսանյութ)
«Այսօր փաստացի չկա հայ մարդ, որը սահմանին զինվոր չունենա։ Մեր բանակը ստեղծվել ա հայ ժողովրդի զավակներից։ Հայ ժողովուրդը ձեռք է բերել ամեն ինչ, ինչ իրան պետք ա՝ անկախություն, պետականություն, պաշտպանություն, սահման»։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը քաղաքական էլիտայի հետ միասին եկել էր Եռաբլուր։



Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքի մասին, Գրիգորյանն ասաց. «Մեզ ռազմավարական դաշնակից ա, մեկը ծախում ա, մյուսն էլ առնում ա, մենք էլ ենք առնում ա։ Առաջնագծի զինվորը գիտի՝ իրեն ինչ զենքով են սպանում...Դուք բանակին միշտ սիրեք, գովաբանեք, ասեք՝ ուժեղ բանակ ունենք»։



Անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե գեներալները ունեն պաշտպանության նախարարի իրենց թեկնածուին՝ ի դեմս ԱԻնախարար Դավիթ Տոնոյանի, ԱԺ պատգամավորը հերքեց շրջանառվող լուրերը. «Տենց բաներ՝ թեկնածու ունեն-չունեն, ամոթ։ Սաղ երկիր կեսը կնիկներ են, թեկնածուն ով էլ լինի՝ պետք ա ծառայի։ Դավիթ Տոնոյանը իր գործը գիտի, անում ա, դրանք ախմախ զրույցներ են, մի արեք էդ ախմախությունը»։



Մանրամասները՝ տեսանյութում։



**Աննա Պապիկյան**