ՖԻՖԱ-ին մեղադրել են կաշառք վերցնելու մեջ

ՖԻՖԱ-ին մեղադրել են կաշառք վերցնելու մեջ
Քաթարյան պետական հեռուստաալիքը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային 100 մլն դոլար է վճարել, որպեսզի երկիրն ընտրվի 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր,- գրում է [The Daily Mail](http://www.dailymail.co.uk/sport/football/article-5292909/World-Cup-voting-scandal-reignited-amid-Qatar-deal-claim.html)-ը: Տեղեկության համաձայն, 2010 թվականին, Աշխարհի Առաջնություն 2022-ի հյուրընկալող երկրի ընտրությունից ամիսներ առաջ, Բլատերը կոռուպցիոն պայմանավորվածություն է ձեռք բերել հեռուսաալիքի հետ, որի համաձայն քաթարցիների հայտը հաղթող է ճանաչվել:



Հեռուստաալիքի մամլո ծառայությունից հաստատել են, որ ՖԻՖԱ-ն իրենցից 100 մլն է ստացել, իրողությունն անվանելով՝ «արտադրական ներդրում»: Աղբյուրի տվյալներով, Քաթարի հայտին աջակցել է նաև ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին: