Արևելյան Երուսաղեմը պետք է լինի Պաղեստինի մայրաքաղաքը

Արևելյան Երուսաղեմը պետք է լինի Պաղեստինի մայրաքաղաքը
Հորդանանի թագավոր Աբդուլլան մտահոգություն հայտնելով Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը կարող է միայն երկպետական լինել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ բանակցությունների ժամանակ Հորդանանի թագավորը կրկնել է, որ Արեւելյան Երուսաղեմը պետք է դառնա ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաքը: Աբդուլլան նշել է, որ ԱՄՆ-ի այս որոշումը արմատականության աճի կհանգեցնի ու կսրի թշնամանքը մահմեդականների և քրիստոնյաների միջև։