Սպիտակ տան տերը կրկին խոսել է «ֆեյք» նորությունների մասին

Սպիտակ տան տերը կրկին խոսել է «ֆեյք» նորությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում կամ ինքն է դառնում դրանց հարուցողը, հայտարարել է, որ The Wall Street Journal-ը սխալ է մեկնաբանել իր խոսքերը` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ունեցած հարաբերությունների մասին:



Այս մասին Սպիտակ տան տերը գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ գրելով, որ The Wall Street Journal-ը կեղծ նորություն է հրապարակել, նշելով, որ իր եւ Փհենյանի դիկտատորի հարաբերությունները դրական են: Թրամփը նշել է, որ ինքը նման բան չի ասել, եւ պարզապես լրագրողները հերթական անգամ կեղծ լուր են տարածել: