Բիլ Մյուրեյը մարմնավորել է Թրամփի ցնորված խորհրդականին

Բիլ Մյուրեյը մարմնավորել է Թրամփի ցնորված խորհրդականին
Ամերիկացի դերասան Բիլ Մյուրեյը մարմնավորել է ԱՄՆ նախկին խորհրդական Սթիվ Բենոնին Saturday Night Live շոուի ժամանակ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը: Նշվում է, որ Մյուրեյի` Բենոնի կերպարով լսարանին ներկայանալը զարմացրել է հանդիսատեսին: «Ես համոզեցի Ամերիկային ընտրել Դոնալդ Թրամփին, կարող եմ կրկին դա անել», — հայտարարել է Մյուրեյ-Բենոնը:



Նշենք, որ Սթիվ Բենոնի անվան շուրջ սկանդալ էր առաջացել Մայքըլ Վուլֆի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին գրված գրքում արած սկանդալային հայտարարությունների պատճառով: Նշենք, որ այս մեկնաբանությունների հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բենոնը ցնորվել է երեւի: