Գյումրիում երիտասարդը դանակով կտրել է իր պարանոցը

Գյումրիում երիտասարդը դանակով  կտրել է իր պարանոցը
Գյումրու Կումայրի ոստիկանական բաժանմունքից  տեղեկացանք, որ 04:00-ի սահմաններում   Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանությանն  են փոխանցել  տեղեկություն, որ  22-ամյա երիտասարդը պարանոցի բաց  վնասվածքով , արյունահոսող վերքերով  տեղափոխվել է  իրենց մոտ: Ելնելով ծանր   վիճակից նա դեռ ցուցմունք չի տվել, սակայն դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն`  երիտասարդն  ալկոհոլի ազդեցության տակ վիճել է ընտանիքի անդամների հետ, ապա դանակով   կտրել է պարանոցը: