Մահացել է Շաշի Կապուրը

Մահացել է Շաշի Կապուրը
Մահացել է Բոլիվուդի գերաստղ, հնդիկ դերասան եւ ռեժիսոր Շաշի Կապուրը: Նա 79 տարեկան էր: Այս մասին հայտնում է The Independent-ը: Շաշի Կապուրը նկարահանվել է ավելի քան հարյուր հնդկական եւ արեւմտյան ֆիլմերում: Նա ներկայացնում է Բոլիվուդյան կինոարդյունաբերության հնաբնակ համարվող Կապուրների գերդաստանը: Շաշի Կապուրն արժանացել է կինեմատոգրաֆիայի ոլորտում Հնդկաստանի բարձրագույն պարգեւին` Դադասահեբ Ֆալքեի անվան մրցանակի: