Լավրովը Յոհաննես Ժ պատրիարքին ներկայացրել է Մերձավոր Արեւելքում պատերազմների պատճառները

Լավրովը Յոհաննես Ժ պատրիարքին ներկայացրել է Մերձավոր Արեւելքում պատերազմների պատճառները
Արտաքին խաղացողների ինտերվենցիաները Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում քաոս առաջացրեցին եւ ստեղծեցին բարենպաստ միջավայր ահաբեկչության եւ ծայրահեղականության առաջացման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարք Յոհաննես Ժ-ի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանն ամենից ակտիվ կերպով իր ջանքերն է դնում արտաքին ուժերի կարճամիտ եւ խաբեպատիր քաղաքականության արդյունքում ստեղծված արհավիրքի շուտափույթ հաղթահարման համար, քաղաքականություն, որը քաոսի մեջ թաղեցին Սիրիան, Իրաքը եւ Լիբիան եւ նպաստեցին որպեսզի ահաբեկչությունը մուտք գործի ռեգիոն»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: