Brexit-ի հարցով համաձայնություն դեռեւս չկա

Brexit-ի հարցով համաձայնություն դեռեւս չկա
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն դեռեւս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ կապված Միացյալ Թագավորության` ԵՄ կազմից դուրս գալու վերջնական պայմանավորվածությունների հարցում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման՝ կայացած Ժան-Կլոդ Յունկեր-Թերեզա Մեյ հանդիպումը թեեւ դրական տեղաշարժ արձանագրել է, սակայն դեռեւս կան մի քանի խնդիրներ, որոնց հարցում դեռեւս համաձայնություն չկա:



«Չնայած ներդրված ջանքերին եւ բավական նկատելի առաջընթացին, որին հասել ենք բանակցություններում, վերջնական համաձայնության գալ այդպես էլ չենք կարողացել», - հայտարարել է Յունկերը՝ ամփոփելով իր եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի բանակցությունները: