Դաշան այսուհետ կապրի կենդանաբանական այգում (ֆոտո)

Դաշան այսուհետ կապրի կենդանաբանական այգում (ֆոտո)
Երեկ՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի և «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի եռակողմ համաձայնությամբ, Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները, ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ նախապես քնեցնելով 11 տարեկան Դաշա անունը կրող արջին տեղափոխեցել են Երևանի կենդանաբանական այգի։



Արջին տեղախողել են Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից։ Կենդանաբանական այգում արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։



Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող արջի պահման պայմանները համապատասխանում են ՀՀ կառավարության 26 հունիսի 2009 թվականի N 725-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։