Արդյոք Թուրքիան Իրաքում հատուկ գործողություն կանցկացնի ընդդեմ քրդերի

Արդյոք Թուրքիան Իրաքում հատուկ գործողություն կանցկացնի ընդդեմ քրդերի
Թուրքական զինված ուժերը մտադիր են հատուկ գործողություն իրացնել Իրաքում ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության զինված ջոկատների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Ինչպես հայտնում է TRT-ն, ավիացիոն գործողությունն իրականացվելու է Քանդիլի շրջանում, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի լեռնային հատվածում:



Նախարար Սոյլուն նշել է, որ թուրքական կողմը մտադիր է ոչնչացնել քրդական անջատողականների բոլոր ճամբարներն թուրք-իրաքյան սահմանին հարակից մինչեւ 25 կմ շառավղվով ընդգրկող շրջանում: Իրականացնելիք գործողության գաղտնիության հանգամանքից ելնելով կոնկրետ ժամկետներ, սակայն, Թուրքիայի ՆԳ նախարարը չի բարձրաձայնել: