Ինչո՞ւ են միայն «Առինջ մոլի» առևտրականները բողոքում ՊԵԿ-ից (տեսանյութ)

Ինչո՞ւ են միայն «Առինջ մոլի» առևտրականները բողոքում ՊԵԿ-ից (տեսանյութ)
«Առինջ մոլի» առևտրականներն այսօր կրկին ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ընդդեմ ՊԵԿ-ի։ Նրանք ասացին, որ նամակով դիմել են ԱԺ չորս խմբակցություններին։ Hraparak.am-ը հետաքրքրվեց նրանցից, թե ինչու են միայն «Առինջ մոլի» առևտրականները բողոքում, Մալաթիայի, Սուրմալուի, մյուս տոնավաճառների առևտրականներին այս հարցը չի վերաբերո՞ւմ։ Բողոքի ակցիան համակարգող «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանն ասաց, որ միայն «Առինջ մոլի» առևտրականները չեն, Մալաթիայից էլ կան, բայց նրանք, ըստ նրա, վախենում են դուրս գալ բողոքի, միայն իրենք են, որ չեն վախեցել ճնշումներից, ելել են, ակցիա են անում։ «Չի կարելի հարցը քաղաքականացնել, ասել՝ մենակ «Առինջ մոլն» ա, «Առինջ մոլը» ինքն իրանով շատ լավ շուկայա, մարդկանց համար շատ լավ բարենպսատ պայմաններ ա տվել, մարդիկ աշխատում են»,-ասաց Ներսիսյանը։ Նկատեցինք, որ «Առինջ մոլը» առևտրային շուկա է, ոչ թե քաղաքական, Ներսիսյանն ուղղեց իրեն․ «Առևտրային շուկա, կներեք, լարված եմ»։



**-Իսկ ինչո՞վ են քաղաքականացնում, այդ դեպքում։**



-Որովհետև հենց սկսում ենք «Առինջ մոլի» մասին խոսալ, մյուս օրը առավոտյան, համոզված եղեք, հարկայինը մի 50-60 հոգով գալի մտնում են շուկա։



**-Այսինքն, որ Մալաթիա ասեն, գնալու են Մալաթիա՞ մտնեն։**



-Միանշանակ։



**Մանրամասները՝ տեսանյութում**



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**