Մեր անունով դեղորայք է վերցվել, որը մենք չենք օգտագործել․ Շատինում իրավիճակը լարված է (տեսանյութ)

Մեր անունով դեղորայք է վերցվել, որը մենք չենք օգտագործել․ Շատինում իրավիճակը լարված է (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Շատինի համայնքի մի խումբ բնակիչներ համայնքի բուժկետից ետ էին վերցրել իրենց բժշկական քարտերը, քանի որ, ըստ Շատին համայնքապետարանի նախկին աշխատակից Նաիրի Դանիելյանի՝ բուժկետի տնօրենը Եղեգիս խոշորացված համայնքի նոյեմբերի 5-ին ղեկավար Արթուր Ստեփանյանի քենին է, նա ահաբեկել է մարդկանց՝ եթե չընտրեք Արթուր Ստեփանյանին, կզրկվեք անվճար դեղորայքից։



Մի խումբ շատինցիներ, այսօր վերցնելով իրենց բժշկական քարտերը, հայտնաբերել են, որ իրենց անվամբ դեղորայք է վերցվել, որը իրենք երբեք չեն օգտագործել։ Բուժկետի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը հերքեց բնակիչները խոսքերը՝ նշելով, որ ինքը գյուղացիների հետ արդեն 26 տարի է աշխատում է եւ այս ամենը կապեց հետընտրական զարգացումների հետ․ «Չի կարող պատահել, որ այդպիսի փաստ արձանագրված լինի։ Այս պահին չեմ կարող ասել՝ քանի հոգի է քարտերը ետ վերցրել, այս պահին մարդիկ այդ գործընթացի մեջ են։ Հա, բայց սա խնդրի լուծման ձեւ չի, վերջիվերջո այս մարդիկ էլ են ընկել անհարմար իրավիճակի մեջ։ Ո՞վ է ուղղորդում, ո՞վ է սրա հեղինակը, ո՞վ է սա համարում հարցի լուծման ելք։ Էսպիսի դեպք չի եղել, չի արձանագրվել ոչ մի տեղ։ 26 տարի ես այդ մարդկանց հետ աշխատել եմ, ընտրության արդյունքում իմ քրոջ ամուսինը ճանաչվել է հաղթել։ Ես անձնազոհ աշխատել եմ 12 համայնքի համար, այս մարդիկ անհատապես մեղավոր չի, պետք է հայտնաբերվի ով է նրանց ուղղորդում։»։



Անդրադառնալով Նաիրի Դանիելյանի խոսքերին, Զոյա Մարտիրոսյանը նշեց, որ ինքը քարոզչություն չի իրականացրել․ «Բացառվում ա, ընդհակառակը ես թույլ չեմ տվել որեւէ շատինցու քարոզարշավ անեմ, ասեմ՝ ձեր ձայնը տվեք Ստեփանյան Արթուրին։ Նաիրի Դանիելյանը օրեր առաջ հաղորդում տվեց ոստիկանությանը, որ ես թեկնածու Տիգրան Խուդոյանի շտաբի տարածքում իբրեւ թե դեղ եմ շաց տվել»։



Մանրամասները՝ տեսանյութում։