ԱՄՆ-ում հրապարակել են Քենեդու սպանության գործով նոր փաստաթղթեր

ԱՄՆ-ում հրապարակել են Քենեդու սպանության գործով նոր փաստաթղթեր

ԱՄՆ Ազգային արխիվը նոր փաստաթղթեր է գաղտնազերծել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության գործով: Ինչպես հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը, գաղտնազերծվել է եւս 700 նոր փաստաթուղթ: Նոր հրապարակված փաստաթղթերը հիմնականում տրամադրվել է Կենտրոնական հետախուզական վարչության կողմից, սակայն կան փաստաթղթեր, որոնք հրապարակվել են նաեւ արդարադատության նախարարության, Պենտագոնի եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի սպանության գործը հետաքննող հատուկ հանձնաժողովի կողմից: Մասնավորապես հրապարակվել է Քենեդու սպանության գործով հիմնական կասկածյալ Լի Հարվի Օսվալդի հեռախոսազրույցը Մեխիկոյում սովետական դեսպանատան հետ:



Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ խմբաքանակն է Քենեդու սպանության գործի փաստաթղթերի, որոնք հրապարակվում են ԱՄՆ Ազգային արխիվի կողմից, սկսած այս տարվա հուլիսից: