Շարապովային մեղադրում են խարդախության մեջ

Շարապովային մեղադրում են խարդախության մեջ

Հնդկաստանի քաղաքացի Բավանա Ագարվալը դիմել է դատարան՝ բնակարանաշինության ոլորտի Homestead ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հայցով: Նա մեղադրել է նաև ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային, որ գովազդել է նշված կազմակերպությունը, տեղեկացնում է Times of India-ն: 



Հայցվորը համարում է, որ թենիսիստուհին մասնակից է խարդախության սխեմային, որովհետև 2012-2013 թվականներին հենց ինքն է եղել շինարարական կազմակերպության «դեմքը և հրապուրել է բնակարանների պոտենցիալ գնորդներին:



Նշվում է, որ Homestead ընկերության ծրագրում ընդգրկված է եղել մոտ 1,5 հազար մարդ, որոնք բնակարաններ պետք է ստանային 2016թվականին, մինչդեռ շինարարությունը դեռ չի սկսվել: