Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

Կենտրոնում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին այսօր սպասվող ջրամատակարարման ընդհատումների մասին։ Այսպես՝ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված`ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Մոսկովյան փող. 23-ից-37, Սայաթ-Նովա պող. 1, 3, 5, Թումանյան փող. 33-ից-40, Սարյան փող. 1, Մաշտոցի պող. 37 համարների, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: