Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից հեռացել է Հայր Դավիթ վարդապետ Ղազարյանը

Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից հեռացել է Հայր Դավիթ վարդապետ Ղազարյանը

Լիբանանի Բիքաֆայայի Մխիթարյան հայրերի վանքում կյանքից հեռացել է Մխիթարյան միաբանության անդամ Հայր Դավիթ վարդապետ Ղազարյանը: Այս մասին հայտնում է «Արեւելքը::



Նշվում է, որ Հայր Դավիթ վարդապետը իր մահկանացուն կնքել է Ս Պատարագ մատուցելուց հետո: Ըստ հաղորդման, Ս. Պատարագից հետո Հայր Դավիթ վարդապետը սրտի տագնապ է ունեցել: Ժամանած բժշկական խումբը փորձել է փրկել երիտասարդ վարդապետի կյանքը սակայն ապարդյուն:



«Արեւելքի» տեղեկություններով Հայր Դավիթ վարդապետ Ղազարյանի Վերջին օծման արարողությունը եւ հուղարկավորությունը տեղի է ունենալու Ռուադայի Ս. Ռիտա եկեղեցում: