Հետաքրքիր է՝ Լոռու մարզպետը տեսե՞լ է այս աղբը (լուսանկարներ)

Հետաքրքիր է՝ Լոռու մարզպետը տեսե՞լ է այս աղբը (լուսանկարներ)

Lոռու մարզի Ստեփանավան քաղաք տանող ճանապարհին՝ Գյառգյառ գյուղ մոտ, մի հայտնի աղբյուր կա՝ Դեդուշկի աղբյուրը։ Անցնող-դարձողները, որոնց մեջ շատ են զբոսաշրջիկները, այստեղ կանգնում, ջուր են խմում, շունչ քաշում, նոր շարունակում ճանապարհը։ Ջուր խմելու հետ մեկտեղ՝ նրանք, հատկապես մեր հայրենակիցները, որոնք շատ են սիրում ամեն տեղ իրենց հետքը թողնել, իրենց ձեռքի աղբը, կերակրի մնացորդները գցում են աղբյուրի մոտ, նոր գնում։ Արդյունքում աղբյուրի շուրջբոլորը՝ մաքրում։ Աղբյուրի մոտ աղբարկղ կա, երբ այն լցվում է, մարդիկ իրենց աղբը գցում են աղբարկղից դուրս՝ գետնին, բնության գրկում։ Իսկ հազարից մեկ մաքրողներն էլ գալիս ու աղբարկղը դատարկում են ծառերի տակ։ Բնությունից աղբը վերացնելու համար էլ հեշտ լուծում են գտել՝ ժամանակ առ ժամանակ այն այրում են՝ ԱԻՆ-ի համար միշտ գործ ապահովելով։ Մեզ փոխանցեցին, որ պատկան մարմիններն իրենց գործն անելու փոխարեն՝ աղբյուրի մոտ եգիպտացորեն վաճառողին են պարտադրում՝ տարածքը մաքուր պահել։



Փաստորեն, մարդիկ գալիս օգտվում են բնության բարիքներից, հետո իրենց «շնորհակալությունն» այդպես հայտնում՝ աղտոտում բնությունն ու հեռանում։ Իսկ մարզային իշխանություններին, ինչպես ցույց է տալիս կուտակված աղբի քանակը, բնավ չի անհանգստացնում այս վիճակը։ Կարծում ենք, եթե անհանգստացներ, եթե իսկապես մտահոգվեին բնության աղտոտվածությամբ, եթե գոնե զուտ էսթետիկորեն գիտակցեին, որ «սիրուն չի», գուցե այս աղբից ազատվելու քայլեր ձեռնարկեին։ Հետաքրքիր է՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով Ալավերդի քաղաքից է և իր ամենօրյա ճանապարհին է այս աղբյուրը, երբևէ կանգնել ջուր խմել՞ է այստեղից, նկատե՞լ է այս տեսարանը, և ի՞նչ է մտածել՝ տեսնելով մաքուր աղբյուրի մոտ կուտակված այսքան աղբը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ