Հերթը “Արմենպրեսին” էլ հասավ

Հերթը “Արմենպրեսին” էլ հասավ
Իսահակյան 28 հասցեում  գտնվող "Արմենպրես" պետական լրատվական գործակալությունը, որը բավական մեծ տարածք է զբաղեցնում, շուտով կզրկվի տարածքի մի մասից: Մեր տեղեկություններով, պետգույքի կառավարման վարչությունը որոշել է "Արմենպրեսին" պատկանող տարածքից մի մեծ հատված հատկացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Նախ, այս հանձնաժողովը՝ Գրիգոր Ամալյանի նախագահությամբ, իր գոյության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին: Դրանցից միայն "Ա1+"-ը փակելու որոշումը բավական է, որպեսզի իշխանությունները հավերժ "պարտական" մնան նրան: Եւ բացի այդ, "Արմենպրեսը" մոտ 2 մլն. դրամի պարտքեր է կուտակել՝ գույքահարկի եւ այլ հարկերի տեսքով, որոնք չի կարողանում փակել: