Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների համաշխարհային դասակարգման ցուցակը: Առաջին հորիզոնականում 2826 միավորով նորվեգացի Մագնուս Կառլսենն է, 2803-ով առաջատարին հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը 2800 միավորով եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Չորրորդ հորիզոնականում է 2783 միավոր ունեցող մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը նախորդ դասակարգման համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով:



Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը առաջադիմել են մեկական աստիճանով և այժմ համապատասխանաբար զբաղեցնում են 43-րդ ու 61-րդ հորիզոնականները: Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը պահպանել է իր 23-րդ տեղը: Կանանց դասակարգման ցուցակի առաջատարը հունգարուհի Հուդիթ Պոլգարն է:



Ինչպես հայտնում է armsport.am-ը, մեր շախմատիստուհիներից լավագույն ցուցանիշն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 21-րդ տեղում է: Լիլիթը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 9 տեղով: Նկատելիորեն բարելավել է իր ցուցանիշը Էլինա Դանիելյանը, որն այժմ 31-րդն է (նախորդ անգամ 52-րդն էր): Իսկ Լիլիթ Գալոյանը նահանջել է 8 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ տեղը: