Վրաստանը չի պաշտպանի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը

Վրաստանը չի պաշտպանի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը
Վրաստանը չի պաշտպանի Ռուսաստանի անդամակցութունը Առեւտրի միջազգային կազմակերպությանը այնքնա ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի թույլատրել վրացական մաքսակետերին` գործունեություն ծավալել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տարածքում: Այս մասին ԱՄՆ-ում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: «Մենք կողմնակից ենք, որ Ռուսաստանը ԱՀԿ մտնի ԱՀԿ կանոններով: Վրաստանն ընդամենը մի բան է խնդրում, որ Ռուսաստանը հետեւի ԱՀԿ-ի կանոններին մինչեւ այնտեղ մուտք գործելը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: