Վահրամ Թաթիկյանը հացադուլ է սկսում

Վահրամ Թաթիկյանը հացադուլ է սկսում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ից գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը սկսում է անաժամկետ հացադուլ: Բողոքի ծայրահեղ այս միջոցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի այն որոշման է, ըստ որի Պանթեոնի հարեւանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգում, կառուցվելու է դելֆինարիա: Վահրամ Թաթիկյանը պահանջում է Պանթեոնը ընդգրկել պատմամշակութային հուշարձանների ցանկում: Հիշեցնենք, որ դելֆինարիայի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը: 4 դելֆինները, 2 ծովային կատուն, 1 ջրառյուծը Երեւան կբերվեն Օդեսայից։