Մոսկվայում հայեր են ձերբակալվել

Մոսկվայում հայեր են ձերբակալվել
Նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 21 եւ 23 ամյա հայ տղաների, որոնք կասկածվում են երեխայի առեւանգման մեջ: Ըստ քննչական մարմնի տվյալների՝ այս տարվա մայիսի 26-ին հայ երիտասարդներն իրենց տան բակից առեւանգել են ինչ-որ գործարարի որդու՝ 9-ամյա Սաշային: Երեխային պահելով տան նկուղում՝ երիտասարդները ծնողներից 8 միլիոն ռուբլի են պահանջել: Երեխային 5 օր շարունակ կապած են պահել եւ ծեծել են, մինչեւ նրա հայրը վճարել է պահանջած գումարն ամբողջությամբ: «Ինտերֆաքս» գործակալությունը չի նշում ոչ հայ տղաների, ոչ էլ գործարարի անունը: Երեխայի առեւանգման մասին հայրը ոստիկանությանը տեղեկացրել է միայն օգոստոսի կեսին, որից հետո հարուցվել է քրեական գործ: Ձերբակալված հայ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար: