Պայքարն ուրանի դեմ շարունակվում է

Պայքարն ուրանի դեմ շարունակվում է
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի հանքավայրի շահագործումն իրականացնող հորատող սարքի հրդեհվելուց հետո լուրեր էին պտտվում, որ հանքավայրն այլեւս չի շահագործվի: Սակայն երեկ մենք տեղեկացանք, որ շահագործումն իրականացնող ընկերությունը նոր հորատող սարք է ձեռք բերել եւ մոտ օրերս վերսկսելու է հետախուզական  աշխատանքները: Տեղի բնակչությունը, որն ամիսներ շարունակ ստորագրություններ է հավաքում ուրանի հանքավայրի շահագործման դեմ եւ այդ սարքն այրելով հույս ուներ ժամանակ շահել, փաստորեն հասկացել է, որ նման լոկալ մեթոդներով հաջողության չի հասնի:



Նոյեմբերի 11-ին այստեղ բողոքի մեծ ակցիա են պատրաստվում անել, որին մասնակցելու են մի շարք հասարակական կազմակերպություններ: Ըստ որոշ լուրերի, այս պայքարին աջակցում են նաեւ որոշ գործարարներ, որոնք եւս ուրանի շահագործման մեջ վտանգ են տեսնում: