Նոր սեռական փոքրամասնություն` բուսասեքսուալներ

Նոր սեռական փոքրամասնություն` բուսասեքսուալներ
Սոցիոլոգները սկսել են առանձնացնել նոր սեռական փոքրամասնություն. դրանք  բուսակերներն են, որոնք սեռական հարաբերություններ չեն ունենում միս ուտող անձնավորության հետ: Մասնագետները նրանց անվանում են բուսասեքսուալներ: Վերջիններս հայտարարում են, որ իրենց համար տհաճ է սեքսով զբաղվել այն մարդկանց հետ, որոնց մարմինը կենդանիների մնացորդներ է պարունակում:



«Խիստ բուսակերները համարում են, որ կենդանու միս ուտողների մարմինը գերեզմանոցի է նման, ինչպե՞ս կարելի է ինտիմ կապի մեջ մտնել նրանց հետ»,- իրենց դիրքորոշումն է բացատրում բուսասեքսուալ Նիկոլյա Կրիկը: Բուսասեքսուալների մասին հետազոտություն է հրատարակել Նոր Զելանդիայի համալսարանի սոցիոլոգ Էնիտ Փոթսը: Հետազոտության համար նա հարցում է անցկացրել մոտ 200 բուսասեքսուալների շրջանում: Նշենք, որ Հայաստանում էլ բուսակերներ կան, որոնք սակայն որեւէ հայտարարություն չեն արել իրենց սեռական նախընտրությունների վերաբերյալ: