Լրագրողը խորհրդարան էր եկել նապաստակի շորերով (վիդեո)

Լրագրողը խորհրդարան էր եկել նապաստակի շորերով (վիդեո)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մամուլի ծառայության աշխատակիցները փորձել են դուրս բերել «1+1» հեռուստաընկերության լրագրողին, որը շենք էր մուտք գործել նապաստակի կոստյումով: Ինչպես հաղորդում է «Украинская правда» թերթը, «Նախաճաշ 1+1-ի հետ» հաղորդաշարի լրագրող Ռոման Վինտոնիվը, իսկական իրարանցում էր ստեղծել Ուկրաինայի խորհրդարանի շենքում:



Լրագրողը նշել է, որ որոշել է այդպես հագնվել Գերագույն Ռադայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես` աթոռներով կռվի պատճառով: «Եթե Գերագույն Ռադան վեր է ածվում կրկեսի, դա պետք է պաշտոնապես ընդունել և հագնվել համապատասխանաբար»,- ասել է լրագրողը: Քանի որ խորհրդարանում բացակայում է այցելունելի դրեսկոդը, լրագրողին չի ստացվել դուրս հրավիրել Ռադայի շենքից:



Hraparak.am-ի հարցին, թե ինչ է սպասվում հեռուստաընկերությանը իր լրագրողի արարքի համար, «1+1» հեռուստաընկերության լուրերի բաժնի լրագրող Մարգարիտա Սիտնիկը պատասխանեց, որ ոչինչ, միակ բանը, որ սպասվում է, դա այն է, որ Գերագույն Ռադայում իրենց լրագրողներին առավել զգուշավորությամբ կվերաբերվեն:



Ինքը` Մարգարիտան, դեռ պատրաստ չէ հետեւել գործընկերոջ օրինակին, քանի որ աղջիկ է, և նրա համար դժվար կլիներ ընտրել կոստյումը՝ սկյուռիկ, ձյունանուշիկ, կատու, իսկ ամենադժվարը ըստ նրա՝ բացատրելն է, թե ինչի համար է դա անում: «Պետք է գեղեցիկ միտք, ես էսթետիկայի կողմնակից եմ»,- ասաց «1+1»-ի լրագրողը:



Մեր այն հարցին, թե արդյոք չի կիսում գործընկերոջ այն կարծիքը, որ եթե Ռադան վերածվում է կրկեսի, ապա պետք է հագնվել էլ համապատասխանաբար, Սիտնիկը պատասխանեց. «Ինչու ոչ, մեր պատգամավորներին վաղուց էր ցնցում անհրաժեշտ: Մեր լրագրողն այսպիսի էպատաժով հնարավորություն տվեց նրանց նայել հայելու մեջ: Չէ որ նրանք չեն հասկանում, թե ինչպես է ժողովուրդն արձագանքում նրանց վերջին ելույթներին: Իսկ իրենք վաղուց են դադարել իրենց նույնացնել ժողովրդի հետ»: