Չեխիայի նախագահը գրիչ է գողացել (վիդեո)

Չեխիայի նախագահը գրիչ է գողացել (վիդեո)
Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի հետ հանդիպման ժամանակ սեփականաշնորհել է սեղանին դրված գրիչը։ Դեպքը տեղի է ունեցել լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է iDnes հանդեսը։  Վացլավ Կլաուսը վերցրել է գրիչը Պինյերայի ելույթի ընթացքում, որը նվիրված էր եվրոպական եւ լատինաամերիկյան երկրների հարաբերությունների զարգացմանը։ Չեխիայի նախագահը բացել է գրչատուփը, հանել գրիչը եւ որոշ ժամանակ այն պահել ձեռքի մեջ։ Ապա ձեռքերն իջեցրել է սեղանի տակ, ամենայն հավանականությամբ, գրիչը գրպանը դնելով։ Տեսախցիկներն արձանագրել են այդ պահը, որը ցույց է տրվել չեխական հեռուստատեսությամբ։



Նախագահի ներկայացուցիչների խոսքերով, Կլաուսը ոչ մի դատապարտելի արարք չի գործել, քանի որ արտասահման կատարած այցերի ժամանակ երկրների ղեկավարներին հանձնված գրենական պիտույքները փաստաթղթերի ստորագրումից հետո արդեն նրանց են պատկանում։ Այնուամենայնիվ, չկա որեւէ տեղեկություն, որ նշված գրիչով փաստաթուղթ է ստորագրվել։ Նշենք, որ Վացլավ Կլաուսի՝ Չիլի կատարած այցի շրջանակներում ստորագրվել է փաստաթուղթ համագործակցության մասին (տեսանյութ